Թևատակերի լազերային էպիլյացիան լուծում է ինչպես էսթետիկ կողմը, այնպես էլ անձնական հիգիենայի հարցը: Տվյալ պրոցեդուրան թույլ կտա Ձեզ ազատվել թևատակերի տհաճ հոտից: Մեծամասամբ դեպքերում այդ գոտում բավականին խիտ մազածածկույթ կա: Բացի դրանից, քրտնագեղձերի տեղադրությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների տարածման համար, որոնք առաջացնում են տհաճ հոտ և բարձր քրտնարտադրություն:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ

Մինչև պրոցեդուրայի անցկացումը 10-14 օր առաջ չի կարելի այցելել սոլյարիում կամ արևային լոգանք ընդունել ուղիղ արևային ճառագայթների տակ:
Սեանսից 14 օր առաջ չընդունել տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ, ինչպես նաև ֆտորխինոլոններին վերաբերվող պրեպարատներ:
Մինչև լազերային էպիլյացիայի անցկացումը 2-3 շաբաթ առաջ անհրաժեշտ է բացառել դեպիլյացիայի բոլոր տեսակները, բացի սափրելուց:
Պրոցեդուրայից առաջ մանրակրկիտ ընտրել էպիլյացիայի ենթակա գոտին (խուսափել սափրած մասերում քսուքներ, դեզոդորանտներ օգտագործելուց):
Մինչև պրոցեդուրան 3 օր առաջ և էպիլյացիայի սեանս անցկացնելուց հետո 3 օր չօգտվել սպիրտ պարունակող լոսյոններից/տոնիկներից:
ԿԱՐԵՎՈՐ Է lպահպանել բժշկի կողմից նշված այցելուցութնների ժամանակացույցը, ինչպես նաև լազերային էպիլյացիա անցնելու բոլոր կանոնները:

ՄՈՌԱՆԱԼ ԹԵՎԱՏԱԿԵՐԻ ՄԱԶԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՆԴՄԻՇՏ

Որպեսզի ձերբազատվել թևատակերի մազերի աճի անհարմարավետությունից, պետք է այլընտրանք գտնել սափրելուն: Միայն պատկերացրեք, որ Դուք այլևս չեք զգա գրգռվածություն և միշտ վնասել Ձեր նուրբ մաշկը ածելիով: Թևատակերի մազերից ազատվելը դա իսկական իրականություն է ժամանակակից կոսմետոլոգիայում նորարարության շնորհիվ: Գոյություն ունի եղանակ, որը կտնտեսի Ձեր ժամանակը, որովհետև թույլ կտա ազատվել ամենօրյա անհարմարավետությունից: Դա թևատակերի լազերային էպիլյացիան է, որը էապես կպարզեցնի Ձեր կյանքը: Ուշադրություն դարձրեք, որ թևատակերի գոտին՝ ամենաբարենպաստ հատվածներից մեկն է որպեսզի հեռացվեն մազերը նոր լազերային մեթոդիկայի օգնությամբ: Կիրառելով այն, Դուք կնկատեք, որ արդեն առաջին պրոցեդուրայից հետո մազերը զգալիորեն կքչանան: Բացի դրանից, մարմնի տվյալ հատվածի համար պահանջվում է համեմատաբար քիչ սեանս, դրա համար էլ թևատակերի լազերային էպիլյացիան առանձնանում է հատուկ արդյունավետությամբ:

ՄԱՐՄՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ էՊԻԼՅԱՑԻԱ

Ի՞ՆՉՊԻՍԻՆ ԿԼԻՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո, այնուհետև նաև երկրորդ կուրսից հետո, Դուք կնկատեք լազերային էպիլյացիայի արդյունքը.

  • կանհետանա ներաճած մազերի խնդիրը
  • Դուք կազատվեք քորից, կարմրածություններից և գրգռվածություններից, որոնք հաճախ առաջանում են սափրելու պրոցեդուրայից հետո
  • Դուք կմոռանաք սև կետերի մասին, որոնք մնում են սափրելուց հետո
  • մաշկը կդառնա նուրբ և թավշյա
  • առաջին պրոցեդուրայից հետո թևատակերի հատվածից կհեռանա մազերի մինչև 30 տոկոսը:

Թևատակերի էպիլյացիան համարվում է առավել արդյունավետ պրոցեդուրա անցանկալի մազերի հեռացման առումով: Ֆոլիկուլները լիկվիդացվում են դիոդային լազերի օգտագործման միջոցով: Այդ պրոցեդուրան բավականին հարմարավետ է զգացումներով, սակայն, հաճախորդի ցանկությամբ, կարելի է գտվել ցավազրկող գելից: Մազերի լրիվ և երկարատև հեռացման համար Ձեզանից կպահանջվի ընդամենը 5-7 սեանս:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԵՏՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Չօգտագործել սպիրտ պարունակող լոսյոններ/տոնիկներ լազերով էպիլյացիայից հետո 3 օրվա ընթացքում
Խորհուրդ է տրվում օգտագործել սնդարար, խոնավացնող միջոցներ, օրինակ՝ «Պանտենոլ» կամ «Բեպանտեն»:
Պրոցեդուրայից հետո 14 օրվա ընթացքում ձեռնպահ մնալ արևային լոգանքներից, սոլյարիում այցելելուց, չօգտագործել արևապաշտպան միջոցներ
Սեանսից հետո 24 ժամվա ընթացքում չայցելել շոգեբաղնիք, բաղնիք, չընդունել տաք լոգանք, չլողալ ջրավազանում կամ բաց ջրային տարածքներում

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

  • Ինֆեկցիոն հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում)
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Իմունային համակարգի հիվանդություններ
  • Բաց, աղվամազիկներ, ճերմակ մազեր
  • Մաշկային հիվանդություններ
  • Հղիության և լակտացիայի ժամանակաշրջան
  • Էպիլյացիայի ենթարկվող գոտու վիրաբուժական միջամտություն մինչև պրոցեդուրան 3 ամսից պակաս:

ԹԵՒԱՏԱԿԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ

Տևողությունը
Գործողության զոնա
Արժեք Lumenis ET
10 min Անութափոսերի շրջան-կանացի 6000 դր․
10 min Անութափոսերի շրջան-տղամարդու 7000 դր․
30 min Ձեռքերը մինչև արմունկները-կանացի 12000 դր․
30 min Ձեռքերը մինչև արմունկները-տղամարդու 14000 դր․
30 min Ձեռքերը ամբողջ երկարությամբ-կանացի 25000 դր․
40 min Ձեռքերը ամբողջ երկարությամբ-տղամարդու 30000 դր․
10 min Ձեռքերի դաստակները-կանացի 3000 դր․
10 min Ձեռքերի դաստակները-տղամարդու 6000 դր․
10 min Իմպուլս առ իմպուլս 150 դր․
Ցավազրկում+10% պրոցեդուրայի արժեք


Պաշտպանիչ ծածկագիր
 Թարմացնել

Ուղարկել