Գեղեցիկ սեռի որ ներկայացուցիչը չէր ցանկանա ձերբազատվել ոտքերի անցանկալի մազերից: Չէ որ գեղեցիկ, խնամված ոտքերը՝ դա ժամանակակից կնոջ իդեալական կերպարի անբաժանելի մասն է, որին բոլորը այդպես ձգտում են: Ածելիների դարաշրջանն անցնում է: Այսօր մարմնի ցանկացած հատվածում անցանկալի մազածածկույթի հեռացման առավել արդյունավետ և հուսալի ժամանակակից մեթոդ է հանդիսանում, միանշանակ լազերային էպիլյացիան: Նրա առավելությունները այլ մեթոդների նկատմամբ հսկայական են: Նախ, առաջինը, չկա մազերի ներաճի ռիսկ: Երկրորդը, անվտանգությունը և անցավ լինելը: Որպեսզի հաճախորդն իրեն հարմարավետ զգա սեանսի ժամանակ, կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ: Եվ վերջապես, Դուք ձերբազատվում եք այդ խնդրից մեկընդմիշտ: Եվ ոչ մի բարդություն: «Լյումենիսի» անձնակազմը գործադրում է առավելագույն ջանքեր, որպեսզի Ձեր կենտրոնում գտնվելը լինի հաճելի և անմոռանալի: Եվ ոչ մի բարդություններ:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ

Մինչև պրոցեդուրայի անցկացումը 10-14 օր առաջ չի կարելի այցելել սոլյարիում կամ արևային լոգանք ընդունել ուղիղ արևային ճառագայթների տակ:
Սեանսից 14 օր առաջ չընդունել տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ, ինչպես նաև ֆտորխինոլոններին վերաբերվող պրեպարատներ:
Մինչև լազերային էպիլյացիայի անցկացումը 2-3 շաբաթ առաջ անհրաժեշտ է բացառել դեպիլյացիայի բոլոր տեսակները, բացի սափրելուց:
Պրոցեդուրայից առաջ մանրակրկիտ ընտրել էպիլյացիայի ենթակա գոտին (խուսափել սափրած մասերում քսուքներ, դեզոդորանտներ օգտագործելուց):
Մինչև պրոցեդուրան 3 օր առաջ և էպիլյացիայի սեանս անցկացնելուց հետո 3 օր չօգտվել սպիրտ պարունակող լոսյոններից/տոնիկներից:
ԿԱՐԵՎՈՐ Է lպահպանել բժշկի կողմից նշված այցելուցութնների ժամանակացույցը, ինչպես նաև լազերային էպիլյացիա անցնելու բոլոր կանոնները:

ՄԱՐՄՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ էՊԻԼՅԱՑԻԱ

Ինչպիսի՞ տեսք ունի պրոցեդուրան

Լազերային էպիլյացիայի սեանսը հիմնված է լույսի՝ մելանինի վրա ներգործության վրա, որը առկա է մազի սոխուկում: Լազերով յուրաքանչյուր ֆոլիկուլը մշակելիս, մաշկը, որը շրջապատում է այն չի գրգռվում, սակայն կարող է թեթևակի կարմրել: Որպեսզի ձերբազատվել մազերից ամբողջությամբ, Ձեզ հարկավոր է 5-ից 10 սեանս: Դրանք կրկնում են որոշակի դադարով: Արդյունքը Դուք կտեսնեք արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո, որովհետև մազերի 20 տոկոսը անմիջապես թափվում է: Պրոցեդուրան անցկացնելուց հետո յուրաքանչյուր հաճախորդի համար խորհրդատվություն է անցկացնում փորձառու բժիշկը, ով ծանոթացնում է բոլոր հակացուցումներին: Նաև բժիշկը որոշում է մաշկի և մազերի տիպը, ընտրելով սարքի անհատական պարամետրերը: Ուշադրություն դարձրեք նրա վրա, որ պրոցեդուրայից հետո, մաշկի վրա կդիտվի թեթև կարմրություն: Չարժե անհանգստանալ դրա համար, որովհետև այդպիսի ռեակցիան անցնում է 2 ժամվա ընթացքում: Ինչպես և ցանկացած պրոցեդուրա, ոտքերի լազերային էպիլյացիան ունի որոշակի հակացուցումներ:

Հարթ մաշկ, առանց ավելորդ մազերի՝ յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Տվյալ փուլում, միայն լազերային էպիլյացիայի շնորհիվ Դուք կարող եք երազանքը իրականացնել: Ոտքերի լազերային էպիլյացիան թույլ կտա հասնել հարթ մաշկի մի քանի պրոցեդուրաների ընթացքում:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԵՏՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Չօգտագործել սպիրտ պարունակող լոսյոններ/տոնիկներ լազերով էպիլյացիայից հետո 3 օրվա ընթացքում
Խորհուրդ է տրվում օգտագործել սնդարար, խոնավացնող միջոցներ, օրինակ՝ «Պանտենոլ» կամ «Բեպանտեն»:
Պրոցեդուրայից հետո 14 օրվա ընթացքում ձեռնպահ մնալ արևային լոգանքներից, սոլյարիում այցելելուց, չօգտագործել արևապաշտպան միջոցներ
Սեանսից հետո 24 ժամվա ընթացքում չայցելել շոգեբաղնիք, բաղնիք, չընդունել տաք լոգանք, չլողալ ջրավազանում կամ բաց ջրային տարածքներում

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐԻ ԹԻՄԸ

Մեր աշխատանքի որակի երաշխիքը տալիս է պրոֆեսիոնալ, որակյալ աշխատակիցների թիմը և բարձր արդյունավետությամբ նորարարական սարքավորումները: Մեր կենտրոններում օգտագործվող Lumenis Light Sheer ET դիոդային լազերը լազերային կոսմետոլոգիայի համաշխարհային շուկայի վերջին խոսքն է: Այն ապահովում է առավելագույն արդյունք պրոցեդուրաների նվազագույն քանակությամբ: Մեր կենտրոնում մշտապես գործում են տարբեր ակցիաներ, և ոչ միայն մշտական հաճախորդների համար, այլ նաև նոր այցելուների համար: Զեղչերի և բոնուսների ճկուն համակարգը՝ մեր ընկերության ևս մեկ առավելությունն է: Բարի գալուստ «Լյումենիս»:

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

  • Ինֆեկցիոն հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում)
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Իմունային համակարգի հիվանդություններ
  • Բաց, աղվամազիկներ, ճերմակ մազեր
  • Մաշկային հիվանդություններ
  • Հղիության և լակտացիայի ժամանակաշրջան
  • Էպիլյացիայի ենթարկվող գոտու վիրաբուժական միջամտություն մինչև պրոցեդուրան 3 ամսից պակաս:

ՈՏՔԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ

Տևողությունը
Գործողության զոնա
Արժեք Lumenis ET
60 min Ոտքեր-կանացի 55000 դր․
60 min Ոտքեր-տղամարդու 60000 դր․
30 min Սրունքներ-ներառյալ ծնկները 25000 դր․
30 min Սրունքներ 20000 դր․
10 min Ծնկներ 6000 դր․
20 min Ազդրեր-ներքին,դրսային,հետին,առաջնային 10000 դր․
30 min Ազդրեր ամբողջությամբ 30000 դր․
10 min Ոտնաթաթի մատներ 4000 դր․
10 min Ոտնաթաթի ետևի կողմը 5000 դր․
20 min Հետույք-կանացի 15000 դր․
20 min Հետույք-տղամարդու 18000 դր․
10 min Իմպուլս առ իմպուլս 150 դր․
Ցավազրկում+10% պրոցեդուրայի արժեք


Պաշտպանիչ ծածկագիր
 Թարմացնել

Ուղարկել