Դեմքի լազերային էպիլյացիան՝ դա դեմքի անցանկալի մազերի խնդրի ամենալավագույն լուծումն է: Դեմքին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, չխնայելով կոսմետոլոգիայի նորությունների վրա և հետևելով դրա խնամքի առաջադեմ մեթոդիկաների առաջացմանը: Խոնավացումը, սնուցումը, երիտասարդացումը, իդելական շպարը՝ մեր զինանոցում բազմաթիվ միջոցներ կան գեղեցկությունը պահպանելու համար: Սակայն բոլոր ջանքերը կարող են ի չիք դարձնել դեմքի վրա անցանկալի մազերի առաջացումը: Կիրառելով դեմքի լազերային էպիլյացիայի մեթոդը «Լյումենիս» կենտրոնում, Դուք կստանաք ցանկալի արդյունքը: Ինչու՞ են մազեր առաջանում դեմքի վրա: Օրգանիզմում փոխանակման պրոցեսների խանգարումը, կյանքի տարբեր ժամանակաշրջաններում հորմոնալ ֆոնի փոփոխությունը կարող է հանգեցնել կանացի դեմքին առանձին մազիկների առաջացմանը: Ամենից հաճախ վերին շրթունքի վերին մասում և կզակին: Իհարկե, դա շատ անէսթետիկ տեսք ունի: Դեմքի վրա լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կվերադարձնի Ձեր ինքնավստահությունը, իսկ արդյունքը կլինի կայուն և երկարատև:

ՄԱԶԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԴԵՄՔԻՑ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԵԹՈԴ

Այնպիսի նորագույն սարքավորման կիրառումը, ինչպիսին է Lumenis Light Sheer ET լազերը, թույլ է տալիս ձերբազատվել անցանկալի բուսականությունից զգայուն մասերում առաջին սեանսից: Դրա բարձր արդյունավետությունը ապացուցված է պրակտիկայում: Ընտրելով տվյալ պրոցեդուրան, Դուք հեշտությամբ կլուծեք այնպիսի խնդիրները, ինչպիսիք են.

  • մաշկի գրռգվածությունը և կարմրությունը
  • ներաճած մազերը
  • դեմքի անցանկալի բուսականությունը:

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ԴԵՄՔԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱԿՆԱՐԿ

Լավագույն արդյունք և կայուն արդյունք

Արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո Դուք կմոռանաք մազերի ներաճի մասին ընդմիշտ: Բացի դրանից, գրեթե անցանկալի բուսականության 30 տոկոսը կանհետանա միանգամից: Ամբողջ կուրսից հետո Դուք այլևս չեք հիշելու այնպիսի անհանգստացնող խնդրի մասին, ինչպիսիք են դեմքի մազերը, որոնք մշտապես անհարմարավետություն ու տհաճ զգացումներ են պատճառում: Ինչու՞ 100 տոկոսանոց արդյունք չի երաշխավորվում առաջին իսկ պրոցեդուրայից: Այդ հարցը միշտ տրվում է մեր մասնագետներին, որովհետև այն անհանգստացնում է բոլոր հաճախորդներին: Լազերը քայքայում է այն ֆոլիկուլները, որոնք գտնվում են ակտիվ աճի փուլում: Քնած սոխուկներին այն կանդրադառնա վերջին սեանսների ժամանակ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ

Մինչև պրոցեդուրայի անցկացումը 10-14 օր առաջ չի կարելի այցելել սոլյարիում կամ արևային լոգանք ընդունել ուղիղ արևային ճառագայթների տակ:
Սեանսից 14 օր առաջ չընդունել տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ, ինչպես նաև ֆտորխինոլոններին վերաբերվող պրեպարատներ:
Մինչև լազերային էպիլյացիայի անցկացումը 2-3 շաբաթ առաջ անհրաժեշտ է բացառել դեպիլյացիայի բոլոր տեսակները, բացի սափրելուց:
Պրոցեդուրայից առաջ մանրակրկիտ ընտրել էպիլյացիայի ենթակա գոտին (խուսափել սափրած մասերում քսուքներ, դեզոդորանտներ օգտագործելուց):
Մինչև պրոցեդուրան 3 օր առաջ և էպիլյացիայի սեանս անցկացնելուց հետո 3 օր չօգտվել սպիրտ պարունակող լոսյոններից/տոնիկներից:
ԿԱՐԵՎՈՐ Է lպահպանել բժշկի կողմից նշված այցելուցութնների ժամանակացույցը, ինչպես նաև լազերային էպիլյացիա անցնելու բոլոր կանոնները:

 

ՄԻԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Ձեզ առավելագույն արդյունք ապահովելու համար, «Լյումենիս» լազերային էպիլյացիայի և կոսմետոլոգիայի կենտրոնում կիրառվում է նորագույն սարքավորումներ, որոնց միջոցով տաքացվում, այնուհետև քայքայվում է սոխուկը, որը այլևս երբեք չի աճի: «Լյումենիս»-ում դեմքի լազերային էպիլյացիայի արդյունավետությունը և հուսալիությունը ստուգված է մեր բազմաթիվ հաճախորդների կողմից: Որոշելով անցնել տվյալ պրոցեդուրան, ուշադրություն դարձրեք, որ լազերը չի գործում բաց, աղվամազերի և ճերմակ մազերի վրա:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԵՏՊՐՈՑԵԴՈՒՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Չօգտագործել սպիրտ պարունակող լոսյոններ/տոնիկներ լազերով էպիլյացիայից հետո 3 օրվա ընթացքում
Խորհուրդ է տրվում օգտագործել սնդարար, խոնավացնող միջոցներ, օրինակ՝ «Պանտենոլ» կամ «Բեպանտեն»:
Պրոցեդուրայից հետո 14 օրվա ընթացքում ձեռնպահ մնալ արևային լոգանքներից, սոլյարիում այցելելուց, չօգտագործել արևապաշտպան միջոցներ
Սեանսից հետո 24 ժամվա ընթացքում չայցելել շոգեբաղնիք, բաղնիք, չընդունել տաք լոգանք, չլողալ ջրավազանում կամ բաց ջրային տարածքներում

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

  • Ինֆեկցիոն հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում)
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Իմունային համակարգի հիվանդություններ
  • Բաց, աղվամազիկներ, ճերմակ մազեր
  • Մաշկային հիվանդություններ
  • Հղիության և լակտացիայի ժամանակաշրջան
  • Էպիլյացիայի ենթարկվող գոտու վիրաբուժական միջամտություն մինչև պրոցեդուրան 3 ամսից պակաս:

ԴԵՄՔԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ

Տևողությունը
Գործողության զոնա
Արժեք Lumenis ET
10 min Վերին շուրթ 2800 դր․
10 min Կզակ 3000 դր․
20 min Ամբողջ դեմք 15000 դր․
10 min Ճակատի գիծ 3000 դր․
10 min Հոնքամեջ 2000 դր․
10 min Քունքեր 3000 դր․
10 min Ականջներ 3000 դր․
20 min Պարանոց-առաջնային և հետևային մակերևույթ 5000 դր․
20 min Պարանոց-առաջնային և հետևային մակերևույթ 5000 դր․
20 min Այտեր-ներառյալ քունքեր 6000 դր․
15 min Այտեր 4000 դր․
20 min Հոնքեր 3500 դր․
10 min Քիթ 2000 դր․
10 min Իմպուլս առ իմպուլս 150 դր․
Ցավազրկում+10% պրոցեդուրայի արժեք


Պաշտպանիչ ծածկագիր
 Թարմացնել

Ուղարկել