Lumenis Light Sheer ЕТ – լազերային էպիլյացիայի ոսկե ստանդարտ

Անցանկալի մազերն այլևս չեն խլի ձեր թանկարժեք ժամանակը: Հարթ մաշկ ունենալու ամենօրյա պայքարը ավատվել է լազերային ապիլյացիայի հաղթանակով: «Coherent» ամերիկյան կազմակերպության կողմից ստեղծվել է լազերային էպիլյացիայի ոլորտում անվիճելի առաջատարը՝ Lumenis Light Sheer ЕТ դիոդային լազերը: Լուսային էներգիայի անմիջական ազդեցության ներքո հաշված վայկյաններում բացարձակ անվտանգ եղանակով տեղի է ունենում մազերի ֆոլիկուլների ոչնչացում, միակ բանը, որ կարող է առաջանալ սեանսի ավարտից հետո՝ փոքր ինչ կարմրությունն է, այնպես ինչպես արևի տակ որոշ ժամանակ մնալու դեպքում է առաջանում, մի քանի ժամից այդ կարմրությունն անհետանում է.

Ինչո՞ւ եք ընտրել այս լազերը

Դիոդային լազերն ունի որոշակի առավելություններ, մյուսների համեմատ:

  • այս լազերն ապահովում է առավելագույն արդյունքը նվազագույն քանակության պրոցեդուրաների ընթացքում, նման արդյունքը ստացվում է շնորհիվ լուսային ալիքի խորքային ազդեցության, որն այս սարքավորման մեջ հասնում է 800-810նմ-ի, որն էլ իր հերթին հանդիսանում է առավելապես անվտանգ մարդու առողջության համար;
  • ChillTipTM պաշտպանության արտոնագրված տեխնոլոգիան, շափյուղայինօպտիկայի օգնությամբ պաշտպանում է մաշկը այրումից և ապահովում է ազդեցության անվտանգությունը լազերային էպիլյացիայի ժամանակ;
  • Lumenis Light Sheer ЕТ դիոդային լազերը իր մեջ ներառում է վերջին բոլոր տեխնոլոգիաները, որը նրան դարձնում է ավելի արդյունավետ: Դա նշանակում է, որ այսօրվա դրությամբ այն լավագույն ընտրությունն է ձեր մարմնի անցանկալի մազերի հեռացման մեթոդների շարքում;
  • Lumenis Light Sheer ЕТ ազդեցության խորությունը լազերային էպիլյացիայի ժամանակ կազմում է 1-4 մմ, լուսային էներգիան վերացնում է միայն պիգմենտը, որը ներառվում է մազերի ֆոլիկուլներում, դրանից հետո այն ամբողջությամբ տարածվում է, առանց որևէ վնաս պատճառելու օրգանիզմին;
  • լազերային էներգիան ուղղված է պիգմենտի գույնի ուղղությամբ, որքան այն մուգ է, այնքան ազդեցության արդյունավետությունը բարձրանում է: Մազերի աճը, որը հանդիսանում է մազահեռացման բազմաթիվ այլ պրոցեդուրաների թերությունը, այս մեթոդի կիրառման ժամանակ 1 լազերային էպիլյացիայից հետո վերանում է.