«Լյումենիս» լազերային էպիլյացիայի և կոսմետոլոգիայի սրահների ցանցը ստեղծվել է 2007 թվականին և այսօրվա դրությամբ ունի ավելի քան 20 մասնաճյուղ ամբողջ Եվրոպայով: Սկսած 2012 թվականից անընդհատ նվաճում է «Տարվա ընտրություն» միջազգային հեղինակավոր մրցանակը՝ որպես ճյուղի լավագույն ընկերություն:

Ավելի քան մեկ միլիոն հաճախորդ, լավագույն համաշխարհային արտադրողների ժամանակակից սարքավորումները, բարձրագույն բժշկական կրթությամբ բժիշկները և որակյալ եվրոպական սպասարկումը, թույլ տվեցին «Լյումենիս»-ին գրավել առաջատար դիրքեր կոսմետոլոգիական ծառայությունների շուկայում:

Գեղեցկության ժամանակակից ինդուստրիայում լազերային էպիլյացիան Երևանում՝ դա ոչ ցանկալի մազերի հեռացման ամենաարդյունավետ և բացարձակ անվտանգ մեթոդն է: Մաշկի ծածկույթները չեն ենթարկվում նեգատիվ ներգործության: Մարմնի մազերի առավելագույն (90-100 տոկոս) հեռացման համար պահանջվում է լազերային էպիլյացիայի կուրս, միջինը 8-10 պրոցեդուրա, որոնք անց են կացվում 30 օրից ընդմիջումով (2-րդ պրոցեդուրա), մինչև 4 ամիս (7-րդ պրոցեդուրա): Սեանսների քանակը կախված է անհատական ցուցանիշներից՝ հորմոնալ ֆոնի վիճակից, մազերի մեջ մելանինի քանակությունից: «Լյումենիս» կենտրոններում օգտագործվում է Lumenis Light Sheer ET ինովացիոն համակարգը: Դա հզոր բարձր արտադրողական դիոդային լազեր է մարմնի ցանկացած հատվածից մազերի առավելագույն արդյունավետ, անվտանգ և արագ հեռացման համար:

ՄԱՐՄՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ էՊԻԼՅԱՑԻԱ

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ԴԵՄՔԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱԿՆԱՐԿ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ

Մինչև պրոցեդուրայի անցկացումը 10-14 օր առաջ չի կարելի այցելել սոլյարիում կամ արևային լոգանք ընդունել ուղիղ արևային ճառագայթների տակ:
Սեանսից 14 օր առաջ չընդունել տետրացիկլինային խմբի հակաբիոտիկներ, ինչպես նաև ֆտորխինոլոններին վերաբերվող պրեպարատներ:
Մինչև լազերային էպիլյացիայի անցկացումը 2-3 շաբաթ առաջ անհրաժեշտ է բացառել դեպիլյացիայի բոլոր տեսակները, բացի սափրելուց:
Պրոցեդուրայից առաջ մանրակրկիտ ընտրել էպիլյացիայի ենթակա գոտին (խուսափել սափրած մասերում քսուքներ, դեզոդորանտներ օգտագործելուց):
Մինչև պրոցեդուրան 3 օր առաջ և էպիլյացիայի սեանս անցկացնելուց հետո 3 օր չօգտվել սպիրտ պարունակող լոսյոններից/տոնիկներից:
ԿԱՐԵՎՈՐ Է lպահպանել բժշկի կողմից նշված այցելուցութնների ժամանակացույցը, ինչպես նաև լազերային էպիլյացիա անցնելու բոլոր կանոնները:

ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՐՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ԱԿՆՀԱՅՏ ԵՎ ԱՆՎԻՃԵԼԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բացառիկ անվտանգություն: Բացակայում է վնասակար քիմիական ներգործությունը մաշկի վրա, ոչ մի վառ արտահայտված կարմրածություններ, սպիներ, գրգռումներ, ալերգիկ ռեակցիաներ: Լազերային ճառագայթը ներթափանցում է մաշկի տակ ընդամենը 2-3մմ (մազի ֆոլիկուլի խորությունը):
  • Պրոցեդուրայի անցավ անցկացման հնարավրություն: Դա միակ մեթոդիկան է, որը երաշխավորում է հարմարավետություն պացիենտին, անգամ բիկինի լազերային էպիլյացիայի դեպքում, վերին շուրթերի վերին մասում մազերի հեռացման ժամանակ:
  • Դիոդային լազերով մի քանի պրոցեդուրա անցնելուց հետո մարմնի վրա մնում է մազերի ոչ ավել քան 3-4 տոկոսը: Այդպիսի բարձր արդյունավետությամբ օժտված չէ ոչ մի հայտնի մեթոդիկա:
  • Լազերային էպիլյացիան իդեալական է, ոչ միայն կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:
  • Արդյունքի առավելագույն տևողությունը: Կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, տարիքից, մազերի կառուցվածքից և պրոցեդուրայի անցկացման որակից, մարմնի մշակված հատվածի մաշկի բացառիկ հարթությունը ուրախ պահեր է պատճառում մեկից մինչև յոթ տարի: Համաձայնեք, դա տպավորիչ է:
  • Պրոցեդուրայի անցկացման արագությունը: Օրինակ, ոտքերի լազերային էպիլյացիան զբաղեցնում է մոտավորապես 60 րոպե, իսկ վերին շրթունքի վերևի մասի մազերի էպիլյացիան՝ մինչև 10 րոպե:
  • Արդյունավետություն ներաճած մազերի խնդրի առկայության դեպքում:
  • Լազերային էպիլյացիայի արժեքը: Ստուգված և ապացուցված է համարվում այն փաստը, որ որակյալ լազերային էպիլյացիան՝ դա մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի ամենատնտեսող եղանակն է:

Լազերային էպիլյացիայի արժեքը: Ստուգված և ապացուցված է համարվում այն փաստը, որ որակյալ լազերային էպիլյացիան՝ դա մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի ամենատնտեսող եղանակն է:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՆՑՆՈՒՄ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՊՐՈՑԵԴՈՒՐԱՆ ԼՅՈՒՄԵՆԻՍՈՒՄ

Lumenis Light Sheer ET դիոդային համակարգի կիրառմամբ լազերային էպիլյացիայի պրոցեդուրան՝ դա իդեալական հարթ մաշկի վերաբերյալ անուրջների արդյունավետ իրագործումն է: Այն կայանում է մի քանի փուլերի մեջ. սեանսից առաջ բժիշկը հավաքագրում է մաշկի տեսակի, մազերի գույնի, կառուցվածքի, հաճախորդի առողջության և օրգանիզմի առանձնահատկությունների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Համակարգչային ծրագիրը թույլ է տալիս կարգավորել պարամետրերը յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես: Մշակվող գոտու վրա բժիշկը անցկացնում է նուրբ տեքստուրայի թափանցիկ գել, որի շնորհիվ սարքավորման բռնակը սահուն կերպով տեղաշարժվել մաշկի մակերեսով, ինչը բարձրացնում է պրոցեդուրայի արդյունավետությունը, ինչպես նաև բացառում է լազերի նեգատիվ ներգործությունը մաշկի վրա: Սարքավորման մանիպուլյատորի վրա տեղադրված է շափյուղայի շշից ծայրամաս, ինչը թույլ է տալիս խուսափել մաշկային ծածկույթի տաքացումից: Լույսի պարբերական բռնկումները արդյունավետորեն քայքայում են մազի սոխուկը, նրան չթողնելով ոչ մի հնարավորություն: Պրոցեդուրայից հետո, լազերով մշակված հատվածում բժիշկը անց է կացնում փափկեցնող քսուք-աէրոզոլ:

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

  • Ինֆեկցիոն հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ (ինսուլինի ընդունում)
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Իմունային համակարգի հիվանդություններ
  • Բաց, աղվամազիկներ, ճերմակ մազեր
  • Մաշկային հիվանդություններ
  • Հղիության և լակտացիայի ժամանակաշրջան
  • Էպիլյացիայի ենթարկվող գոտու վիրաբուժական միջամտություն մինչև պրոցեդուրան 3 ամսից պակաս: